×


HONOR-ը ներկայացրել է ապագայի սմարթֆոնները IFA 2023 ցուցահանդեսում

Ապրանքանշանը ցուցադրում է նոր ու ցնցող «Հեռախոս-դրամապանակ» կոնցեպտը եւ HONOR V Purse-ը, ինչպես նաեւ ներկայացնում է HONOR Magic V2 մոդելն ու HONOR 90 մոդելի նոր գունային լուծումը։

Համաշխարհային ճանաչում ունեցող HONOR տեխնոլոգիական բրենդը IFA 2023-ի շրջանակում այսօր ներկայացրել է սմարթֆոնների ապագայի վերաբերյալ իր ռազմավարական տեսլականը։ Ընկերության կազմակերպած «Unfold Tomorrow» ծրագրային սեսիայի ընթացքում HONOR-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ժաոն հայտարարել է, որ ապրանքանիշը ձգտում է զանգվածայնացնել ծալովի սմարթֆոնները նորագույն մարդակենտրոն տեխնոլոգիաների օգնությամբ՝ ներառյալ HONOR-ի ամենաթեթեւ եւ ամենաբարակ սմարթֆոնը՝ Magic V2-ը։ Ներկայացվեց նաեւ HONOR V Purse նոր կոնցեպտը, որը ծալվող սմարթֆոնը վերածում է կրելի նորաձեւ դրամապանակի, որն անսահման հնարավորություններ է բացում ոճի եւ ինքնադրսեւորման համար։

«HONOR ծալվող սմարթֆոնները երկար ճանապարհ են անցել, եւ յուրաքանչյուր իտերացիան իրենից նոր տպավորիչ նվաճում է ներկայացնում դիզայնի, ֆունկցիոնալության եւ երկարակեցության տեսանկյունից: Ավելին, մեր «հեռախոս-դրամապանակ» կոնցեպտի շնորհիվ, որը մարմնավորվել է HONOR V Purse-ում, մենք բացահայտում ենք նոր կայուն լուծումներ, որոնք նորագույն ծալովի տեխնոլոգիաները կիրառում են ստեղծագործ մտքի զարգացման եւ ապագայի կենսակերպի ձեւավորման համար»,- ասաց Ջորջ Ժաոն:

Գծելով նորաձեւության նորագույն տեխնոլոգիաների հաջորդ սահմանը

HONOR-ը ստանձնում է ապագայի կենսակերպը ձեւավորողի դերը եւ ներկայացնում է HONOR V Purse-ը՝ «հեռախոս-դրամապանակ» նոր կոնցեպցիան, որը կստիպի այսուհետ դիտարկել էլեկտրոնային սարքերը որպես ինքնաարտահայտման անսահման հնարավորություններ պարգեւող նորաձեւ սպառողական ապրանքների մի նոր տեսակ։


HONOR V Purse-ը սահուն կերպով սմարթֆոնը վերածում է կատարյալ առարկայական-թվային նորաձեւ աքսեսուարի, ինչին նպաստում են կարգավորվող ու մշտապես աշխատող մի շարք դիսփլեյները (AODs), որոնք կրկնօրինակում են ձեռքի պայուսակի դիզայնը, ներառյալ այնպիսի տարրեր, ինչպիսին են շղթաներն ու փետուրները, որոնք ճոճվում են սմարթֆոնի հետ համահունչ։ Կոնցեպտուալ հեռախոսը համատեղելի է նաեւ տարատեսակ փոխարինվող գոտիների եւ շղթաների հետ, որոնք ամրանում են օղակին եւ թույլ են տալիս «կրել» սմարթֆոնը ուսից գցած, ինչպես սովորական պայուսակը՝ դարձնելով այն ապագայի նոր ՏՏ-պայուսակ։

Կայուն զարգացման միտումներով նախագծված HONOR V Purse-ը մարմնավորում է HONOR-ի հակվածությունը շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Բացի այն, որ կոնցեպտը պատրաստված է այնպիսի էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչպիսին է գոտիների արտադրությունում կիրառված վեգան-կաշին, դրա անընդհատ կերպարանափոխվող դիսփլեյները կարող են համակցվել ցանկացած հագուստի հետ։ Քանի որ նորաձեւության ոլորտը հետզհետե ֆիզիկական լուծումներից անցնում է թվայինների, այս տեխնոլոգիան ընձեռում է ինքնաարտահայտման եւ ոճավորման անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով, HONOR V Purse-ը կարող է օգնել բնապահպանական գիտակցություն դրսեւորող հաճախորդներին կրճատել առօրյա նորաձեւ հագուստի սպառումը, եւ, ինչն ավելի կարեւոր է, այն կնպաստի նոր տեխնոլոգիաների ներթափանցմանը նորաձեւության աշխարհ՝ ոգեշնչելով սպառողներին գնել ավել քիչ եւ գնումն օգտագործել ավելի երկար։   

Հաստատելով իր բաց մոտեցումը՝ HONOR-ն իր HONOR Talents Global Design Awards հարթակի միջոցով համագործակցել է մշակութային ճաշակի առաջատար ձեւավորողների հետ, ներառյալ BURBERRY ապրանքանշանի տղամարդկանց հագուստի գծով ստեղծագործական տնօրեն Բրամ վան Դիփենի, ժամանակակից արտիստ Յունունենե Էսպրազայի, Չինաստանի Արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յուան Յուամինի եւ քրոսովեր ոճի արտիստ Սյաո Յու Վանի հետ, որոնք օգնել են նախագծել սարքի՝ նորաձեւության անսահման հնարավորություններ առաջարկող AOD դիսփլեյները։ Ծրագրի հաջորդ փուլում, բացելով ինտերֆեյսի API-ն, ինչը դիզայներներին թույլ կտա օգտագործել այնպիսի միջոցներ, ինչպիսին են գիրոսկոպը, հպման կամ լույսի սենսորները, HONOR-ը կհրավիրի ամբողջ աշխարհի ծագող տաղանդներին ներկայացնել իրենց սեփական լուծումները՝ արտացոլելու առօրյա կենսակերպը ձեւափոխող նորագույն դիզայներական միտումները։

HONOR Magic V2-ի համաշխարհային նորամուտը

IFA 2023-ի շրջանակում առաջին անգամ գլոբալ հարթակում HONOR-ը ներկայացրեց իր նոր առաջատար ծալվող սմարթֆոնը՝ HONOR Magic V2-ը, որը կատարելապես արտացոլում է HONOR-ի ծալվող սմարթֆոնների ապագայի տեսլականը եւ նոր շունչ է հաղորդում ոլորտին ձեւաչափի, մարտկոցի, դիսփլեյի ու այլ օգտատիրական փորձառնության շոշափելի կատարելագործման շնորհիվ։


HONOR Magic V2-ը ներկայում արտադրվող HONOR-ի առավել թեթեւ եւ բարակ ծալվող սմարթֆոնն է, որը կշռում է 231 գրամ եւ ծալված վիճակում ունի 9,9 մմ հաստություն, իսկ բաց վիճակում՝ 4,7 մմ։ Այն սարքավորված է նոր սերնդի սիլիցիում-ածխածնային կրկնակի մարտկոցով, որի միջին հաստությունը չի գերազանցում 2,72 մմ եւ որը, տեղավորվելով թեթեւ ծալվող սմարթֆոնի մեջ, ապահովում է մինչեւ 5,000 մԱժ տարողունակություն։

Բացի բարակ եւ թեթեւ լինելուց, HONOR Magic V2-ը սարքավորված է իր տեսակով եզակի գերթեթեւ տիտանե ծխնիով եւ HONOR-ի մշակած նոր հատուկ պողպատյա տարրերով, որոնք լրացուցիչ ամրություն եւ երկարակեցություն են ապահովում ծալման մեխանիզմին։ HONOR Magic V2-ը ստացել է նաեւ SGS-ի տրամադրած ամրության արժեքավոր հավաստագիրը, որը երաշխավորում է, որ այն կարելի է ծալել ավելի քան 400 000 անգամ, ինչը նշանակում է, որ նույնիսկ օրական 100 անգամ ծալել-բացելու պարագայում, մեխանիզմը կաշխատի մինչեւ 10 տարի։  

HONOR Magic V2-ը սարքավորված է հետեւի երեք տեսախցիկներով, այդ թվում՝ 50 ՄՊ հիմնական տեսախցիկը (f/1.9), 50 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկը (f/2.0) եւ 20 ՄՊ հեռուստաօբյեկտիվով տեսախցիկը (f/2.4)։ Առջեւի տեսախցիկների բլոկը բաղկացած է երկու 16 ՄՊ տեսախցիկներից (f/2.2)։

Մարդակենտրոն նորարարություններ առաջարկող HONOR Magic V2-ը սարքավորված է նաեւ ոլորտում առաջատար համարվող՝ 3840 Հց հաճախականությամբ լայնաիմպուլսային մոդուլացիայի տեխնոլոգիայով, որը նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով հարմարավետությունը նույնիսկ երկար օգտագործման ժամանակ։  

HONOR Magic V2-ը ապահովում է նոր ինտերակտիվ փորձառնություն։ HONOR Magic V2-ը ոչ միայն ապահովում է լուսանկարահանման լայն հնարավորություններ, այլեւ գրավիչ այլ փորձառնություններ՝ շփվելու եւ զվարճանալու համար։ Առաջին անգամ HONOR Magic V2-ը առաջարկում է Parallel Space տեխնոլոգիան, որը ոչ միայն թույլ է տալիս առանձին պահել աշխատանքային եւ անձնական տվյալները, այլեւ հնարավորություն է ընձեռնում զուգահեռաբար օգտագործել տարբեր հավելվածներ, ասես, ծալվող հեռախոսի մեջ մեկ այլ հեռախոս տեղադրված լինի։


Նոր գույն՝ EISA մրցանակի դափնեկիր HONOR 90-ի համար

Ավարտելով իր արտադրանքի թարմացումը՝ HONOR-ը հայտարարեց, որ HONOR 90-ը արժանացել է Best Buy Smartphone 2023-2024 հեղինակավոր մրցանակի, որը շնորհում է Expert Imaging and Sound Association (EISA) կազմակերպությունը։ Տոնելով այս հաղթանակը՝ HONOR-ը ներկայացրեց թրենդային Peacock Blue երանգի HONOR 90-ը, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում։  



Ավելին իմանալու համար կարող եք այցելել HONOR-ի առցանց հարթակը, պաշտոնական էջերը Ֆեյսբուքում, Թվիթերում, Ինստագրամում եւ Յութուբում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին