×


Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասն ամուսնալուծվում են

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերներն ու երգիչ Ջո Ջոնասը 4 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում են, այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ նախաձեռնողը երաժիշտն է: Նա Լոս Անջելեսում խորհրդակցել է ամուսնալուծությունների հարցով մասնագիտացած 2 փաստաբանի հետ: Ջոնասը պատրաստվում է դիմել դատարան ու ապահարզան պահանջել:

Զույգի ծանոթներից նշել են, որ նրանց ընտանիքում վաղուց են առաջացել լուրջ խնդիրներ: Ջոնասի համար ավելի դժվար է դարձել համատեղել կարիերան ու դուստրերի դաստիարակությունը:


«Ամռան ընթացքում 2 փոքր դստրերի խնամքով բացառապես Ջոն է զբաղվել, անգամ երբ նրա խումբը շրջագայում էր: Սոֆին նկարահանումների է»,- TMZ-ին ասել է անանուն աղբյուրը:

Վերջին շրջանում երգչին առանց ամուսնական մատանու են նկատել Նյու Յորքում զբոսնելիս: Օգոստոսի կեսին էլ նա ու Թերները վաճառել են Մայամիի իրենց առանձնատունը, որը նախորդ տարի էին գնել:

Դեռ նախորդ ամիս թվում էր՝ նրանց ընտանիքում ամեն ինչ լավ է: Դերասանուհին հուզիչ կերպով շնորհավորել էր ամուսնու տարեդարձը:


Զույգի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել 2016 թվականին, մեկ տարի անց էլ նշանվել էին: Հարսանիքը 2019 թվականին էր՝ Լաս Վեգասում եւ Ֆրանսիայում: Նրանց ավագ դուստր Ուիլլան 3 տարեկան է, իսկ փոքրը 1 տարեկան է:

Նախորդ տարի Թերները բողոքել էր, որ իրեն դուր չի գալիս Մայամիում ապրելն ու ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա, մինչդեռ ամուսինը համաձայն չէր այդ տեղափոխությանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW