×


Նոր, առավել հարմարավետ լուծումներ Telcell Wallet-ում

Թողարկվել է Telcell Wallet-ի beta տարբերակը, որը ֆինանսական բոլոր ծառայությունները միավորում է մեկ հավելվածում: Թարմացված UI/UX-ը նախագծվել է ֆինանսական բազմատեսակ գործիքներից ավելի հեշտ օգտվելու համար:

Թարմացման ու նոր փոփոխությունների հիմքում օգտատերերի հաճախ օգտագործվող ծառայություններն են, որոնք beta տարբերակում ավելի տեսանելի ու հասանելի են։

«Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանի խոսքով՝ «Telcell Wallet հավելվածը ֆինանսական ծառայությունների ու պրոդուկտների ագրեգատ է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ հավելված օգտագործել բոլոր կարիքների համար՝ բանկային քարտերի ու հաշիվների ստեղծումից մինչեւ արագ վարկ ստանալու հնարավորություն»։


Շուտով հավելվածում, «Թել-Սելի» եւ «Հայէկոնոմբանկի» համագործակցության շրջանակում, օգտատերերը հնարավորություն կունենան անվճար պատվիրել եւ ստանալ Visa թվային քոբրենդային քարտ: Քարտը տրամադրվելու եւ սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի:


Telcell Wallet-ի պահանջված ծառայություններից է արագ վարկավորումը՝ վարկային կազմակերպությունների, բանկերի հետ համագործակցությամբ։ Շուտով Telcell եւ Global Credit ընկերությունների համագործակցության շրջանակում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ արագ վարկեր (BNPL - Buy Now, Pay Later) QR վճարումներ կատարելիս:


«Մեծ ակնկալիքներ ունենք Telcell ընկերության հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում համատեղ ուժերով», - նշել է Global Credit ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW