×


Հղի Քորթնի Քարդաշյանին վիրահատել են՝ փոքրիկի կյանքը փրկելու համար

Ամերիկացի թմբկահար Թրեւիս Բարքերը սոցցանցերում հայտնել է, որ ընդհատել է Blink-182 խմբի շրջագայությունը, որպեսզի կնոջ կողքին լինի: Հղի Քորթնի Քարդաշյանին ստիպված են եղել շտապ վիրահատություն կատարել:

«Տուն եմ վերադարձել երեխայի կյանքի համար վտանգավոր վիրահատության պատճառով եւ այնքան շնորհակալ եմ, որ ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասել է երաժիշտը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian Barker (@kourtneykardash)



Բարքերն աջակցության համար շնորհակալություն է հայտնել իր հետեւորդներին ու նշել, որ խմբի՝ իր պատճառով ընդհատված եվրոպական շրջագայությունը կվերսկսվի սեպտեմբերի 8-ին։

Քարդաշյանը եւս շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք փրկել են իր դեռ չծնված որդու կյանքը: Նա խոստովանել է՝ երեք իսկապես հեշտ հղիություններից հետո պատրաստ չի եղել նման բանի:




«Հավերժ երախտապարտ կլինեմ նրանց ու ամուսնուս, ով շտապեց հիվանդանոցում կողքիս լինել եւ հոգ տանել իմ մասին: Շնորհակալ եմ նաեւ մայրիկիս: Պատրաստ չէի պտղի շտապ վիրահատության. որեւէ մեկը, ով ստիպված չի եղել նման բան հաղթահարել, չի հասկանա իմ ունեցած վախի զգացումը: Բոլորովին նոր կերպ եմ հասկանում ու հարգում այն մայրերին, ովքեր հղիության ընթացքում ստիպված են եղել պայքարել իրենց երեխաների համար»,- գրել է Քորթնին:

44-ամյա Քորթնի Քարդաշյանի ու 47-ամյա Թրեւիս Բարքերի համար երեխան չորրորդը կլինի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW