×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Նազենի Հովհաննիսյան՝ 70 հիշատակում,

• Սոնա Ռուբենյան՝ 65 հիշատակում,

• Սիրուշո ՝ 58 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Օգոստոսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Նազենի Հովհաննիսյանն է: Խորապես մտահոգվելով Արցախում տիրող իրավիճակով՝ դերասանուհու հրապարակումների մեծ մասը շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների խնդիրներին են վերաբերում:


Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու պահանջով արվեստագետները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին եւ գլխավոր դատախազին։ Բաց նամակին միացել են Նազենի Հավհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Շուշան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլ հայտնիներ:

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ավարտվել են «Կոկո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Նազենի Հովհաննիսյանը:


Երկրորդ հորիզոնականում Սոնա Ռուբենյանն է: Երգչուհին օգոստոսին Հայաստանի մարզերում երաժշտական փառատոների է մասնակցել, իսկ ընտանեկան հանգիստը վայելել Ջերմուկում:

Երգչուհուն եւս մտահոգում են Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Նրա իր վրդովմունքն ու հուսահատությունն էր արտահայտել Լաչինի միջանցքում Ադրբեջանցիների կողմից երեք հայ երիտասարդների առեւանգման առիթով:


Երրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Երգչուհին հայտնել է, որ շուտով նոր երգ կներկայացնի, որը կոչվում է «Դոնիկ»:

«Հոգիս ու միտքս հանգիստ չեն, ինչպես յուրաքանչյուր սրտացավ հայինը... Տեւական ժամանակ է՝ չեմ ներկայացրել նոր ստեղծագործություններ. ցանկություն ու սիրտ չկա։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ պետք է աշխատել …»,- գրել է նա։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW