Սոցիալական ցանցերը հաճախ օգնում են ճանաչել մարդկանց ու իմանալ նրանց հետաքրքրությունները: Թերթել ենք դերասանուհի Լիա Զախարյանի էջն ու հետաքրքիր մի քանի փաստ առանձնացրել:
Նա պատմել է, որ մայրն իր համար ուրիշ անուն է ընտրել, սակայն Լիանա անունն են տվել, երբ ծնվել է, որն էլ տարիների հետ կրճատվել է Լիայի:
Ամենահուզիչն ու ազդեցիկը մանկության դրվագներն են, որոնք Զախարյանը ցուցադրել է ու պատասխանել ինքն իր հարցերին: Մանուկ ու մեծ տարիքի Լիաների զրույցն այսպիսին է ստացվել.
- Դու դարձա՞ր հոլիվուդյան դերասանուհի:
- Դերասանուհի՝ այո, բայց ոչ հոլիվուդյան, թեեւ ձգտում եմ դրան:
- Իսկ մեր պապային գտա՞ր, ծանոթացա՞ր:
- Այո, գտա, երբ դարձա 19 տարեկան: Հիմա մենք ջերմ հարաբերություններ ունենք:
- Մաման արդեն թո՞ւյլ է տալիս ինքնաթիռով թռչել:
- Ոչ, բայց ես խախտել եմ արգելքը, աշխարհի կեսը շրջագայել եմ ու դրա համար պարտադիր չէր ամուսնանալ:
- Գնեցի՞ր մոխրոտիկի դղյակից:
- Պարզվեց դա ինձ պետք չէր, փոխարենը մամայի համար բնակարան գնեցի, ինչն ավելի հաճելի էր:
Դերասանուհին նաեւ պատմել է, որ իր 6 տարվա ոճաբանի աչքերում ամեն տարի նոր Լիա է դառնում:
«Այս անգամ ես բնության հետ մերված, կայացած Լիան եմ»,- գրել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութերից մեկում էլ Լիան ցույց է տալիս, թե ինչ փուլեր են լինում հարաբերություններում՝ սիրահարվածություն, սեր, կիրք, հիասթափություն, անտարբերություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: