Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
«Ադամ Բարրո եւ ընկերներ» խորագիրը կրող բարեգործական երեկոյին կմասնակցեն հայ դասական երգի աստղերը։
Ադամ Բարրոն
Համերգի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված եւ սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաեւ առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը՝ Արշակ Բանուչյանի եւ «Ձոն հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:
Համերգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:


×
4,387





