×


Աննա Մայիլյան. «Ստեղծված իրավիճակում չպետք է հանգիստ գնանք մեր գործերով»

Արցախում պատերազմ է: Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ: Մեր հայրենակիցները կենաց-մահու կռիվ են տալիս: Այս ծանր իրավիճակում մնացած ամեն ինչ երկրորդական է, ինչի մասին բարձրաձայնում են նաեւ արվեստագետները:

Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը, կիսվելով իր մտահոգություններով, այսպիսի գրառում է կատարել Ֆեյսբուքում.

«Ստեղծված իրավիճակում չեմ կարծում, որ պետք է հանգիստ գնանք մեր գործերով։ Ես դաս չեմ անելու, ոչ միայն որ սիրտ չունեմ, այլ որովհետեւ դա ուղղակի անիմաստ է»:

Սոպրանոն օրեր առաջ, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել, միացել էր նաեւ վիրտուալ փառատոնին, որի շրջանակում երաժշտական համայնքը փորձում էր պաշարված Արցախի ձայնը հասանելի դարձնել աշխարհին:

«Աննա Մայիլյանը միանում է Արցախի խաղաղության փառատոնին՝ բերելով մեզ մեր նախնյաց լույսը՝ Մեսրոպ Մաշտոցի շարականը՝ երգ-աղոթք 5-րդ դարից՝ «Անկանիմ առաջի քո»։ Աննան եւս, ինչպես մեր փառատոնի մյուս մասնակից երաժիշտները, սպասում է Արցախում ելույթ ունենալու երջանիկ հնարավորությանը, իսկ մինչ Արցախի լիակատար շրջափակումը շարունակվում է, նա այս աղոթքով խնդրում է խաղաղություն եւ արդար հանգուցալուծում»,- նշված է փառատոնի էջում սեպտեմբերի 17-ին արված գրառումում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW