×


Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ արցախցի ընտանիքների համար

Նկարչուհի Կարինե Դուլյանը նախաձեռնել է իր աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ Աբովյան 1/1 հասցեում:

«Ամեն մեկս մեզ հասանելի ձեւով ենք փորձում օգնել. իմն արվեստի միջոցով է: Վաճառքներից ստացված հասույթը կփոխանցվի «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ին, որը հասցնում է նպատակային օգնություն հայրենիքը կորցրած մեր քույրերին եւ եղբայրներին: Սա լավագույն առիթն է նրանց համար, ովքեր պահանջ ունեն օգնելու, կամ միտք ունեին գնել իմ աշխատանքը»,- նշել է Կարինե Դուլյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ YBAF-ի տրամադրած A1 Art Space-ում: Նկարչուհին նաեւ վարպետության դասեր կանցկացնի: Հասանելի կլինեն գեղարվեստական տպագրություններ, բաժակի տակդիրներ եւ բացիկներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW