«Թղթե տունը» սերիալից հայտնի դերասան Հովիկ Կեուչկերյանը իսպանական նոր սերիալի գլխավոր դերակատարներից է: 5 մասանոց նախագծի նկարահանումների մասին հայտնել է Netflix-ը:
«Հարձակում Կենտրոնական բանկի վրա» սերիալը պատմելու է 1981 թ.-ի մայիսին Բարսելոնայում տեղի ունեցած իրական դեպքերի մասին: Զինված խումբը Կենտրոնական բանկում 200 հոգու պատանդ է վերցնում ու պահանջում ազատ արձակել «23-F» պետական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ Տեխերոյին եւ եւս 3 մասնակցի՝ սպառնալով 72 ժամվա ընթացքում իրենց պահանջները չկատարելու դեպքում ամեն ժամը մեկ 5 պատանդի սպանել:
Դեպքից 2 տարի անց այդ մասին ֆիլմ է նկարահանվել, որը եւս կոչվել է «Հարձակում Կենտրոնական բանկի վրա»:
Նոր սերիալի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են: Գլխավոր դերերում են Միգել Հերանը, Մարիա Պեդրասան եւ Հովիկ Կեուչկերյանը. երեքն էլ «Թղթե տան» դերասանական կազմում են եղել:
Սցենարը գրել է Պաչի Ամեզկուան, ռեժիսորը Դանիել Կալպարսորոն է:


×
3,004





