Հոկտեմբերի 16-ին կմեկնարկի «Hotel Grand» սերիալի 3-րդ եթերաշրջանը: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտնել է նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը:
«Սիրուն աշխատած ու փայփայած նախագիծը, որը ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ, գալիս է եթեր: Սեր կա, հոգի կա ու նոր պատմություն: Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին»,- գրել է նա ու ներկայացրել թրեյլերը:
Դերերում են Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անի Խաչիկյանը, որոնք միացել են նախորդ մասերում արդեն հանդես եկած դերասանական կազմին՝ Սամվել Դանիելյանին, Հայկ Պետրոսյանին, Միկա Ղափլանյանին, Իրինա Հարությունյանին, Վաչե Երիցյանին եւ ուրիշներին:
«Ամբողջ կյանքում ատել եմ «էս սարն իմն է, էս ծառն իմն է» ասող մարդկանց, նրանց, ովքեր մտնում են ուրիշի սահմանը: Իմ երկրի մեջ իմ տեղն այս մի քանի հեկտարն է, ես իմ տեղն ուրիշին չեմ վաճառի, այդքան բան»,- թրեյլերում ասում է Լեւոնյանի մարմնավորած կերպարը, իսկ Հովհաննիսյանի խոսքերն այսպիսին են. «Առնոյի թույլ տեղը նրա հողն է, բայց գիտեք՝ որն է պարադոքսը, որ այդ նույն հողը հենց նրա ուժն է»:
Նախագծի հեղինակներն Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանն են, սցենարիստը՝ Անի Մաղաքյանը:
Լեւոնյանն ու Հովհաննիսյանը միասին մի քանի նախագիծ ունեն, որոնցից վերջինը 2019 թվականին նկարահանված «Անհայտ բաժանորդը» ֆիլմն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: