Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան արխիվային լուսանկարներով է կիսվել ու նշել, որ հայրն այսօր կդառնար 57 տարեկան:
«Իմ երկնային ուժը, իմ Գեւը»,- իր եւ հայրիկի լուսանկարին կից գրել է նա:
Ալեքսանյանը ցույց տվել նաեւ ծնողների երիտասարդ տարիների լուսանկարը. «Այնքան գնահատելի ու կարեւոր է ինձ համար եղել, որ ապրել եմ եւ ապրում եմ լիարժեք ընտանիքում: Այդ լիարժեքությունն ապահովել են ծայրահեղ պայքարող ու կռիվ տվող այս երկուսը: Շնորհակալությունը մամային անսահման է: Ինչքան սեր ու հոգատարություն է տվել, ինչքան ուշադիր ու չկոտրվող եղել: Մինչեւ վերջ պապայի կողքին եւ պապայի համար կռվող իմ մաման»:
Դերասանուհու հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, մահացել է 2022 թվականի ապրիլին:


×
3,714





