×


Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին եւ կրկին բարձրաձայնել Արցախի խնդրի մասին

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում դիմել է հրեա ընկերներին ու նշել, որ այս բարդ ժամանակներում նրանք միայնակ չեն:

«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները եւ ընտանիքներն ամբողջ աշխարհի աչքի առաջ ահաբեկվում եւ սպանվում: Դաժան ահաբեկչությունն անմեղ կյանքեր է խլում, Իսրայելի եւ Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը»,- նշել է Քարդաշյանը:

Նա խոստովանել է, որ որպես հայուհի՝ չափազանց զգայուն է այդ թեմաների հանդեպ, քանի որ տարիներ շարունակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին. «Իսկ հիմա, ամիսներ տեւած շրջափակումից հետո՝ առանց լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձի ու արտաքին աջակցության, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ դարձան: Այս պահին էլ նրանք շարունակում են տառապել հումանիտար ճգնաժամի պատճառով, դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ»:

Քարդաշյանը նշել է, որ իր ընտանիքն աղոթում է բոլորի եւ խաղաղության համար.«Այն, ինչ մենք կարող ենք անել, հասնելն է բոլոր նրանց, ովքեր տառապում են, եւ կապ չունի՝ ում կողմից եք»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

Կարդալ ավելին

Quality Sign BW