×


«Ոչինչ այլեւս կարեւոր չէ, եթե գնում ես». Արեւիկ Գեւորգյանի եւ Վահե Զիրոյանի խոստովանությունը

Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանի սոցցանցային էջերում գերակշռում են գեղեցիկ բանաստեղծական տողերով հրապարակումները: Այս անգամ նա անդրադարձել է Անի Տոնոյանի ստեղծագործությանը, իսկ հոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է:

Գեւորգյանի հետ նկարահանվել է Կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arevik Gevorgyan (@arevikgevorgyan___)



«Մի շրջվիր ետ, ոչ մի կողմ, դեպի ինձ էլ մի շրջվիր, որովհետեւ ոչինչ այլեւս կարեւոր չէ, եթե գնում ես»,- ասում է հոլովակի հերոսը:

«Եթե գնում ես, ոչինչ կարեւոր չէ՝ ոտքերիս տակով սողացող գնացքը, ներսի մարդիկ, մարդկանց կորուստներն ու սրտի ցավը»,- արձագանքում է դերասանուհին:

Հոլովակի զույգի համար առանց իրար կարեւոր չէ մոտեցող նոր տարին, եղեւնու գույնը, քաղաքի լույսերը, անգամ՝ երեխաների երազանքները: Պարզվում է, երբ սիրելիներից մեկը գնում է՝ քաղաքում ոչինչ չի մնում, եւ անգամ հրաշալի եղանակը դառնում է սառը:

Կարդալ ավելին

Quality Sign BW