×


Սկզբում ընկերություն, հետո՝ սեր. Արման Մարգարյանն ընտրյալ ունի

Հաղորդավար Արման Մարգարյանն օրեր առաջ մորեղբոր դստեր՝ Էվելինա Շահիրյանի հարսանիքին ներկայացել էր գեղեցիկ կնոջ  ուղեկցությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում նա համաձայնել է պատմել սիրելիի մասին:

Ընկերությունը վերածվել է սիրո

Միասին ենք արդեն տեւական ժամանակ։ Ծանոթացել ենք Երեւանում՝ միջոցառման ժամանակ, որտեղ աշխատում էինք երկուսով։ Սկզբում ընկերներ էինք, հետո մեր ընկերությունը վերածվեց ավելի լուրջ բանի։

Արման Մարգարյանը՝ որդու, սիրելիի եւ մայրիկի հետ՝ Էվելինա Շահիրյանի հարսանիքին


Հարսանիքը միասին ներկայանալու առաջին առիթը չէր

Հաճախ ենք միասին ինչ-որ տեղ գնում։ Պարզապես այս անգամ լուսանկարը հանրայնացվեց:

Յուլիա Կուտեպովան եւ Արման Մարգարյանը


Յուլիա Կուտեպովան երաժիշտ է

Դիջեյ է։ Նաեւ երաժշտություն է գրում եւ գործիքավորում։  

Յուլիա Կուտեպովան եւ Արման Մարգարյանը


Ապրել է Մոսկվայում

Յուլիան Ռուսաստանից է, բայց երկար ժամանակ է, ինչ Երեւանում է ապրում։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Արման Մարգարյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW