Նոյեմբերի 2-ին ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են 48-ամյա երգչուհի Ալլա Լեւոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան եւ 40-ամյա Արթուր Գեւորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը:
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լեւոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Երգչուհին երեկվա վթարից հետո իրեն լավ է զգում, նշել է՝ տհաճ միջադեպ է, իր կողմից անուշադրության եւ անփութության հետեւանք:
«Ոչ մեկին ոչինչ չի եղել։ Մի ուղեւորի, որ ասում են՝ հիվանդանոց են տեղափոխել, երբ ավտոբուսը կտրուկ արգելակել է, մեկ այլ ուղեւոր դրա հետեւանքով առաջ է եկել, կպել է այդ կնոջը, ընկել են։ Մինչ ես տուն կհասնեի, կինը հիվանդանոցից արդեն տուն էր գնացել, ոչ մի լուրջ բան չկա»,- Panorama.am-ին ասել է երգչուհին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: