×


«Իմ երջանկությունը քո աչքերի գույնն ունի». Քրիստինե Պեպելյանը պատմել է որդու մասին

Քրիստինե Պեպելյանն Ինստագրամի իր էջում սիրում է կիսվել որդու՝ Արեգի մասին հետաքրքիր տեղեկություններով: Այս անգամ նա տեսանյութ է հրապարակել, որում որդու հետ երաժշտական գործիքների խանութ են այցելել, Արեգը նախ թմբկահարի դերում է, ապա կիթառ է նվագում ու փոքրիկ «համերգ» կազմակերպում մայրիկի համար:



«Արեգի կյանքում երաժշտությունը, սպորտը եւ հումորն առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն: Ես էլ իմ ուժերի ներածին չափով, ու դրանից էլ ավել, փորձում եմ պահել այդ ամենը»,- գրել է Պեպելյանն ու հետեւորդներին առաջարկել մեկնաբանություններում նշել, թե իրենց երեխաներն ինչ նախասիրություններ ունեն:

Ավելի վաղ երգչուհին «սթորի» բաժնում էր 4-ամյա Արեգից նկար հրապարակել ու խոստովանել. «Իմ երջանկությունը քո աչքերի գույնն ունի, տղաս»:

Կարդալ ավելին

Quality Sign BW