×


Սեւ ուրբաթ. շահավետ գնումների կանոններ

Այս օրերին անհամբեր սպասում են ոչ միայն գնումների սիրահարներն, այլեւ խելամիտ գնումներ նախընտրողները։ Չէ՞ որ միայն տարին մեկ անգամ է խանութների մեծամասնությունն իր հաճախորդներին առաջարկում մեծ զեղչեր եւ հատուկ առաջարկներ: Այո, խոսքը «սեւ ուրբաթ»-ի մասին է: Բայց իրապես շահավետ գնումներ կատարելու համար հարկ է իմանալ մի քանի կանոն։

Կազմե՛ք գնումների ցուցակ

Այս պարզ կանոնը թույլ կտա միայն անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել եւ չտրվել վաճառքի խելահեղությանը։ Վերհիշեք՝ ինչ իրեր են ձեզ հարկավոր։ Գուցե դրանցից մի քանիսի կարիքը տվյալ պահին չունեք, բայց եւ այնպես հետագայում այն ձեռք բերելու անհրաժեշտություն կզգաք, իսկ գինն այնքան էլ հաճելի չի լինի։ Հավանական է, որ ժամանակը չհերիքի անհրաժեշտ գնումներ անելու համար։ Հետեւապես ցուցակի կետերն ըստ առաջնահերթության դասավորեք: Օրինակ, եթե դուք իսկապես նոր սմարթֆոնի կարիք ունեք, նաեւ ցանկանում եք հեծանվի լույս, այգու համար կահույք կամ ճամպրուկ ձեռք բերել, ապա սմարթֆոնը դրեք ցուցակի առաջին տեղում եւ սկսեք գնումներն այդտեղից:


Վերլուծեք առաջարկները

Ցուցակը կազմելուց հետո ուսումնասիրեք ապրանքների գները։ Գնորդներին գրավելու համար որոշ անբարեխիղճ վաճառողներ նախօրոք բարձրացնում են գները,  որպեսզի «սեւ ուրբաթ»-ին այն վերադարձնեն նախկին արժեքին։ Եթե դուք չեք ցանկանում հայտնվել այդ ծուղակում, նախապես պարզեք գները կայքերում կամ օֆլայն խանութներում:

Սկսեք շոփինգը նախապես եւ մեծ գնումներից

Վաճառողներից շատերը չեն սահմանափակում իրենց հատուկ առաջարկները միայն մեկ ուրբաթով: Սովորաբար այն կարող է տեւել մեկ շաբաթ կամ ավելի։ Իսկ նրանք, ովքեր նախօրոք պարզել են հատուկ առաջարկների մեկնարկի մասին, ապրանքը ճիշտ ժամանակին գնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քանի որ, ինչպես գիտենք, լավագույն ապրանքն առաջինն է սպառվում։ Եվ սա է պատճառներից մեկը, թե ինչու է պետք գնումները սկսել թանկ ապրանքներից, առաջին հերթին՝ տեխնիկական սարքավորումներից։

Ի դեպ, եթե վաղուց եք պլանավորում Apple-ի որեւէ գաջեթ ձեռք բերել, իմացեք՝ պաշտոնական վերավաճառողներն արդեն հայտարարել են «սեւ ուրբաթ»-ի մասին։

Օրինակ՝ մինչեւ նոյեմբերի 27-ը ներառյալ, Apple-ի ամենահայտնի սարքերը գնելու դեպքում կարող եք բավական գումար խնայել։

Զեղչերը կգործեն M1 եւ M2 չիպերով iPad-ի եւ MacBook Air-ի եւ նույնիսկ այս տարվա 15 դյույմանոց նորույթի համար:


Իսկ 2-րդ, 3-րդ սերնդի  AirPods եւ Apple Watch SE2-ի հատուկ գինը գործում է մինչեւ դեկտեմբերի 3-ը, իսկ AirPods Max-ի հատուկ գինը՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Հաճելի լուր նրանց համար, ովքեր վաղուց երազում են թարմացնել իրենց սմարթֆոնը։ Մինչեւ դեկտեմբերի 3-ը iPhone 13-ի, ինչպես նաեւ iPhone 15-ի եւ 15 Plus-ի համար գործում է հատուկ առաջարկ՝ մինչեւ 33000 դրամ հավելյալ շահավետությամբ։

Առաջարկը գործում է միայն Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողների խանութներում եւ կայքերում՝ iSpace, Mobile Centre, ZigZag, Ucom, Vega, iStore, VLV:

Ի դեպ, Apple-ի պաշտոնական գործընկերների խանութ-սրահներում ներառյալ ակցիայով գործող ապրանքները կունենան պաշտոնական երաշխիք։ Եթե վաճառողն ասում է, որ զեղչված ապրանքն ունի «ավելի քիչ իրավունքներ» (վերադարձի, փոխանակման ենթակա չէ կամ չունի երաշխիքային սպասարկում), ապա տվյալ խանութը վաճառում է չլիցենզավորված, ոչ պաշտոնական կամ վերանորոգված սարք: Պաշտոնական վերավաճառողներից գնումներ կատարելու դեպքում նման խնդիր չի առաջանա։

Մի՛ մոռացեք գալիք տոների մասին

Եթե չեք ցանկանում ձմեռային տոների նախաշեմին ժամանակ վատնել նվերներ փնտրելու վրա, ապա «սեւ ուրբաթը» հիանալի հնարավորություն է նախապես եւ մատչելի գնով ձեռք բերելու այն ամենն, ինչ ձեզ հարկավոր է: Ի դեպ, արդեն կարող եք ձեր երեխային լավ վարքի համար պարգեւ խոստանալ, օրինակ, ցանկալի iPad կամ ականջակալ։

Մաղթում ենք հաճելի եւ շահավետ գնումներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW