Թե ինչպես մեկ երգը կարող է շրջադարձային լինել ու փոխել հեղինակի կյանքը, տեսանք Ռոզա Լինի «Snap»-ի շնորհիվ: 2022 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի համար գրված երգը թեեւ չհաղթեց, սակայն գերեց բազմաթիվ մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում:
23-ամյա Լինը երգի հետ կապված նոր հրապարակում ունի, որում հետաքրքիր խոստովանություն է արել:
«Այս երգն ինձ տարավ այնպիսի տեղեր, որոնց մասին երազել էի: Այն տարավ ինձ նրա մոտ, ում սիրում էի, եւ ուղղորդեց դեպի այն մարդիկ, որոնց սիրահարվեցի: 5 տարվա ընթացքում այնքան խելահեղ զուգադիպություններ եղան: Հաճախ եմ մտածում, թե ինչն էր այդքան առանձնահատուկ: Ու միայն վերջերս հասկացա, որ այն, ինչ զգացել եմ «Snap»-ը գրելիս, շատ ավելի ուժեղ էր, քան մինչ այդ ու հետո ունեցած ցանկացած ապրում: «Snap»-ի ստեղծման պատմությունն ավելի խորն է, քան հենց երգը: Մի օր կպատմեմ այդ մասին, ու դա կլինի իմ շնորհակալությունը բոլորին, ովքեր լսել են, զգացել ու սիրել այն»,- ասել է երգչուհին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: