×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 188 հիշատակում,

• Ավետ Բարսեղյան՝ 32 հիշատակում,

• Էրիկ Կարապետյան՝ 31 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Նոյեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Նախորդ ամիսը բավական հագեցած էր երգչուհու համար: Նախ նա անդրադարձավ «Դոնիկ» երգի տեսահոլովակի վերաբերյալ շրջանառվող հակասական կարծիքներին. «Ինձ միայն սա էր պակաս: «Դոնիկ»-ի մտահղացումն իմն է, իրականացրել ենք մեր թիմով։ Դրսից հատուկ մասնագետներ չեն աշխատել. իմ պատկերացումներն են ու սերը մշակույթի հանդեպ»:

Երգչուհին գրառումներ է կատարել ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի ձերբակալության, իսկ հետո արդեն ազատ արձակման վերաբերյալ, որոնք լայն տարածում գտան լրատվամիջոցներում: «Սա էլ անցանք»,- նշել էր նա:



Նախորդ ամիս Սիրուշոն ներկայացրել է նաեւ «Ինձանից ավելի» երգի տեսահոլովակը: Նա համագործակցել է պարագվայցի հայտնի երաժիշտ Վիկտոր Էսպինոլայի հետ։  

Երկրորդ հորիզոնականում երգահան Ավետ Բարսեղյանն է, երրորդում՝ Էրիկ Կարապետյանը: Նոյեմբերին լույս աշխարհ է եկել երգչի առաջնեկը, ինչի մասին գրել են կայքերը: Էրիկը դուստր է ունեցել, որին անվանել են Սալոմե: «Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»,-գրել է նա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW