Վարդանյան եղբայրները Երեւանում կներկայացնեն իրենց նոր՝ «Կախարդական բյուրեղ» կրկեսային շոու-ծրագիրը:
Նոր տարվա շոուն հագեցած եւ գունեղ է, ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղը երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։
Ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի, հետաքրքիր համարներով կներկայանան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ եւ աճպարարներ։
Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։ Մնջախաղացը եւ բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին եւ փրկեն տոնը:
Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ՝ դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 7-ը, ամեն օր ժամը 14:00-ին եւ 18:00-ին։


×
2,389





