Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։ Այս տարիների լավագույն բեմադրությունները դեկտեմբերի 28-ին կներկայացվեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
Ստեղծագործական նոր մոտեցում, նոր ձեռագիր, անդրադարձ հնին. կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդը», «Սարդարապատը», «Էնզելին», «Կակաչները»։
«Համերգային ծրագիրը դինամիկ է եւ ժամանակակից լուծումներով: Սպասվում է զանգվածային միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։ Կլինեն նաեւ կարմիր գորգ, լուսային եւ ձայնային նոր էֆեկտներ, նոր պաստառներ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Համերգի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է, երաժշտական մասի ղեկավարը՝ Հայկ Գրիգորյանը, բալետմայստերը՝ Աննա Քալաշյանը, գլխավոր բալետմայստերը՝ Ասատուր Քալաշյանը։
«Արդիականացվել է նվագախումբը. ժողգործիքներին ավելացել են թավջութակ, կոնտրաբաս ու հարվածայիններ, Ռուբինէ Հովհաննիսյանի ստեղծած նոր էսքիզների հիման վրա կարվել են նոր տարազներ, վերականգնվել են 50 տարուց ավելի բեմ չբարձրացած համարներ, ստեղծվել են նոր բեմադրություններ»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: