×


Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Ցավալի լուրը հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ, շա՜տ սիրեք: Կորցրի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը: 

Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի է դարձել «Բանակում» սերիալից, հանդես է եկել նաեւ «Անուրջներ», «Պարահանդես» եւ այլ նախագծերում:

Դերասանուհին 43 տարեկան էր, ուներ երկու որդի:

Ցավակցում ենք Լուսինե Ղարիբյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW