×


Վենսան Կասել. «Ծերանալը չի կարող փչացնել գեղեցկությունս, քանի որ այն չեմ էլ ունեցել»

Բրազիլական Harper's Bazaar ամսագրի նոր համարի դեմքն է դարձել ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը: Նրա սեւուսպիտակ ֆոտոշարքի հեղինակը Ֆե Պինեյրոն է:

Դերասանը խոստովանել է, որ 57 տարեկանում իրեն հարմարավետ է զգում ու լիովին վայելում կյանքը:


«Երբեք էլ գեղեցիկ ու սրտակեր չեմ եղել: Երիտասարդ տարիքում բավական տարօրինակ տղա էի: Ծերանալը չի կարող փչացնել գեղեցկությունս, քանի որ այն չեմ էլ ունեցել»,- իր արտաքինի մասին այսպես է արտահայտվել Կասելը:


Նա խոստովանել է, որ շատ է սիրում Բրազիլիան, որտեղ երկար տարիներ է՝ ապրում է, հիմա էլ հանգիստն է անցկացնում դուստրերի եւ սիրելիի՝ Նարա Բապտիստայի հետ: Վենսանի նախկին կինը՝ Թինա Կունակին, եւս հիմա Ռիոյում է: Նրանք հերթով են խնամում իրենց դստերը՝ Ամազոնիային, ու նրա հետ լողափ գնում:

Կարդալ ավելին

Quality Sign BW