Վենսան Կասելը Թինա Կունակիից բաժանվելուց կարճ ժամանակ անց սկսեց հանդիպել մոդել Նարա Բապտիստայի հետ: Սիրահարներին վերջին անգամ նկատել են Հռոմում, երբ 56-ամյա դերասանը սիրելիին ընթրիքի է հրավիրել՝ տոնելու վերջինիս 27-ամյակը:
Սիրավեպի մասին վաղուց խոսակցություններ կային, սակայն լուրերը հաստատվեցին, երբ պապարացիները նրանց նկարեցին ընկերների հետ հանգստի ժամանակ: Դրանի քիչ ժամանակ անց Կասելն ինքն էլ հաստատեց սիրավեպը՝ հրապարակելով Նարայի լուսանկարը:
Վենսան Կասելը եւ Նարա Բապտիստան
Սոցցանցերի շատ օգտատերերի կարծիքով՝ Բապտիստան շատ է նման Կունակիին, որը 2019 թվականին դերասանից դուստր է ունեցել: Կասելը 2 դուստր էլ ունի Մոնիկա Բելուչիից:
Վենսան Կասելը եւ Թինա Կունակին
Լրատվամիջոցները գրում են, որ Կունակին էլ իր հերթին է դասավորել անձնական կյանքը:


×
4,026





