Դերասանուհի Անի Երանյանն օրեր առաջ նշել է ծննդյան 33-րդ տարեդարձը: Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել գործընկերներից ու հետեւորդներից:
Սոֆի Մխեյանը մաղթել է, որ կատարվի նրա ամենաթաքուն երազանքը, Մարիամ Ալեքսանյանը շնորհավորել է «սիրուն Անիին», իսկ ռեժիսոր Ելենա Արշակյանը կիսվել է իր պատրաստած անակնկալի տեսանյութով: Նա անսպասելի հայտնվել է Երանյանի կողքին ու հուզել նրան: «Ու կան անփոխարինելի մարդիկ: Իմս, Երանյանս, շնորհավոր ծնունդդ»,- գրել է Արշակյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նազենի Հովհաննիսյանն էլ համատեղ նկար է հրապարակել ու նշել, որ Երանյանն իր ճանաչած մաքուր, երբեմն նույնիսկ միամիտ Անին է. «Սիրուն հոգի, ծնունդդ շնորհավոր: Շատ ուժեղ կաղապարի տակ թաքնված նրբագույն հոգի, տաղանդավոր, անսահման աշխատասեր ու խոնարհ: Քեզ սեր եմ մաղթում միայն, որ բոլոր կարոտներդ խտանան մեջդ ու մի օր պայթեն անվերադարձ՝ իսկական եւ տարածական սիրով: Մաղթում եմ, որ շուտ հասնես մայրիկիդ, որ շատ գրկես, որ կարոտդ առնես վերջապես: Ու լիքը լավ, յուրահատուկ դերեր եմ մաղթում՝ Հոլիվուդից Հայաստան: Գրկում եմ՝ մինչեւ մյուս տեսնվելը»:
Երանյանը խոստովանել է, որ Միացյալ Նահանգներում տարեդարձը նշել չի սիրում, եւ պատճառները բոլորը գիտեն: Նա ընդգծել է, որ ընտանիքից հեռու գտնվելը կյանքի այս փուլում ամենադժվար փորձությունն է, որը հաղթահարելու համար բավական մեծ ջանքեր է գործադրում՝ ամեն բան կիսատ չթողնելու, նպատակները իրականացնելու եւ կարոտն ամեն օր բուժելու ջանքերով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Երջանիկ եմ, որ ծնվել եմ հենց իմ ընտանիքում ու վայելում եմ տատիկներիս սերը, գժվում եմ ծնողներիս համար... Երեւանից Լոս Անջելես բոլորն ամեն բան արեցին, որ ժպտամ: Ուզում եմ ուղղակի ասել՝ ձեզ սիրում եմ, շնորհակալ եմ, որ կաք: Մի անգամ ենք ապրում, սիրեք եւ վայելեք կյանքը, շնչեք ու ապրեք երջանիկ... վաղը կարող է չլինի: Իսկ ես չեմ հավատում, որ 33 եմ»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: