×


Սաքսոնիայի արքայադուստրը մերկացել է Playboy-ի համար

Գերմանական Playboy ամսագրի նոր համարի շապիկը զարդարել է Սաքսոնիայի արքայադուստր, 37-ամյա Քսենիա Ֆլորենս Գաբրիելա Սոֆի Այրիսը՝ Ֆրիդրիխ Օգոստոս III արքայի ծոռան ծոռը։ Նա խոստովանել է, որ նման քայլի է դիմել, որպեսզի իր օրինակով ոգեշնչի կանանց։

Ամսագրի գլխավոր խմբագիր Ֆլորիան Բոյտինը հայտնել է, որ Playboy-ի 70-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ են ազնվական ընտանիքի անդամի նկարել:

«Մեր հասարակության որոշ մասը շարունակում է մտածել, որ մերկանալն անթույլատրելի է։ Մասնավորապես կանանց ավելի շատ են քննադատում իրենց սեքսուալության եւ գրավչության համար։ Լայն զանգվածների առաջ մերկանալը շատ անձնական ու համարձակ որոշում է, որը բավական քաջություն է պահանջում նույնիսկ 2024 թվականին։ Դրա համար էլ Սաքսոնիայի արքայադստեր այս քայլը բացառիկ եւ ուշագրավ է»,- նշել է նա։


Այրիսը ցանկացել է ցույց տալ, որ ամեն կին հիասքանչ է։ Playboy-ին նա ասել է, որ պետք չէ հարմարվել որոշակի միտումների կամ պլաստիկ վիրահատությունների դիմել, որպեսզի ստանաք որեւէ մեկի հավանությունը։ Չի թաքցնում, որ իր մարմնի վրա էլ հղիությունից հետո հայտնված հետքեր կան, եւ ուրախ է դրանք ցուցադրել ֆոտոշարքի միջոցով։ Նա սեփական օրինակով գիտի, թե ինչ է ամեն օր նախապաշարմունքների դեմ պայքարելը։

Սաքսոնիայի արքայադուստրը մասնակցում է ռեալիթի շոուի նկարահանումների եւ հանրային միջոցառումների, գրքեր հրապարակում եւ զբաղվում բարեգործությամբ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW