Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ:
Ավելի վաղ Շամշյանը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանը Երեւանում՝ «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթեւեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթեւեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


×
4,165





