×


Արման Մարգարյանի նշանդրեքը, Հրաչյա Հարությունյանի 63-ամյակն ու սիրո տոնի մյուս դրվագները

Երեկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նշել են սիրահարների տոնը: BRAVO.am-ն առանձնացրել է օրվա ամենաուշագրավ դրվագները:

Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը, որոնք նախորդ տարվա ավարտին են ամուսնացել, նախ կիսվել են Տյառնընդառաջի տեսանյութով, թե ինչպես են ցատկում կրակի վրայով:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Evelina Shahiryan (@evelinashahiryan)



Ապա Էվելինան խոստովանել է, որ ամուսնու հետ պլանավորել էին Վալենտինի տոնը քաղաքից դուրս նշել. «Պետք է միայն երկուսով ռոմանտիկ օր անցկացնեինք, բայց մեր ընտանիքում շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու»,- գրել է նա, իսկ ավելի ուշ ցուցադրել, որ եղբայրը՝ հաղորդավար Արման Մարգարյանը, նշանադրվել է:

Ավելի վաղ Մարգարյանը BRAVO.am-ին պատմել էր, որ Յուլիա Կուտեպովայի հետ Երեւանում են ծանոթացել՝ միջոցառման ժամանակ, ու երկար ժամանակ է՝ միասին են:

Լուսանկարը՝ instagram.com/evelinashahiryan/


Երգիչ, հաղորդավար Գարիկ Պապոյանը եւ բլոգեր, երգչուհի Մարիաննա Վարդանյանը սիրահարների տոնի առիթով ցույց են տվել Բալիում անցկացրած հանգստի ժամանակ արված կադրերից մեկը: Վարդանյանը նաեւ կիսվել է հատուկ վալենտինյան տոնի համար նախատեսված վեգան պաստայի բաղադրատոմսով:




Ջերմ համբույրի լուսանկարով էլ տոնը շնորհավորել են Արամ MP3-ն ու Աննա Մարգարյանը:


Գեղեցիկ կադրերով է կիսվել երգիչ, դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանն ու այսպես մեկնաբանել. «Լիլիթս ինձ պահում է հողին կպած»:




Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սերը մեր ուժն է»:




Անահիտ Սիմոնյանի համար Վալենտինի տոնն անցել է կարմիր զգեստով ու ծովի ափին:




Դերասանուհի Աննա Դովլաթյանն էլ ցույց է տվել, թե ինչպես է բացվել վալենտինյան տոնի առավոտը՝ նա կարմիր վարդերի մեծ ծաղկեփունջ է նվեր ստացել:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Dovlatyan | Lifestyle & Travel (@dovlatyan_anna)



Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, ինչպես միշտ, հումորային գրառում է կատարել. «Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նշում են Վալենտինի օրը, իսկ ովքեր՝ ոչ, շնորհավոր չորեքշաբթին»:




Օրը հիշարժան է եղել նաեւ Հայկ Պետրոսյանի եւ Անի Թադեւոսյանի համար:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Tadevosyan | Architect (@annitadevosyan)



Երեկ նաեւ հոբելյարներ են եղել. իր 63-րդ տարեդարձն է նշել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW