×


Samsung-ը Հայաստանում ներկայացնում է արհեստական բանականությամբ Galaxy S24 սմարթֆոնները

Samsung ընկերությունը Երեւանում ներկայացրել է տարվա ամենասպասված նորույթը՝ Galaxy S24 սմարթֆոնների շարքը՝ Galaxy S24 Ultra, Galaxy S24+ եւ Galaxy S24: Չորս օր շարունակ ընկերությունն անցկացրել է չորս առանձին միջոցառում՝ ցուցադրելով արհեստական բանականությամբ աշխատող սարքավորումների գործառույթների կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչեւ հոբբի եւ ճամփորդություն։


Samsung Galaxy AI-ը՝ քո ապրելակերպի մի մաս

Փետրվարի 8-ին Daphny ռեստորանում հայտնի ոճաբան Գայա Գեւորգյանը խոսեց նորաձեւության նոր միտումների մասին եւ կիսվեց իր անձնական ոճի գաղտնիքներով։ Միջոցառման հյուրերն էին հայ ֆեշն եւ լայֆսթայլ բլոգերները։ Ինտերակտիվ վարպետության դասի ընթացքում հյուրերը ծանոթացան նոր Galaxy S24 սմարթֆոններին եւ արհեստական բանականության նոր գործառույթների օգտագործման հնարավորություններին՝ ինչպես նորաձեւության թրենդներին հետեւելու, այնպես էլ առօրյա կյանքում կիրառելու համար։ Հյուրերը փորձարկեցին Circle to Search (Շրջանագծեք որոնելու համար) ֆունկցիան, որը թույլ է տալիս նշել եւ միանգամից որոնել առարկան: Բավական է այն մատով կամ S գրչով շրջանագծել էկրանի վրա, եւ սմարթֆոնը ցույց կտա բազում ինֆորմացիա՝ սկսած ապրանքի նկարագրությունից մինչեւ այն խանութները, որտեղից կարելի է այն գնել։ Սա հնարավորինս հեշտացնում է թրենդային նոր իրեր գտնելը եւ ամենօրյա լուքեր հավաքելը:


Samsung Galaxy AI-ը բիզնեսում

Փետրվարի 9-ին The Alexander Luxury Collection հյուրանոցում տեղի ունեցավ հայ գործարարների համար միջոցառում։ Բիզնեսում արհեստական ինտելեկտի կիրառման եւ դերի վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին DevSoft Armenia ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու ստարտափների հիմնադիր Հրանտ Դավթյանը եւ Rearrange փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։ Քննարկման շրջանակում ներկայացվեցին Galaxy S24 նոր մոդելները՝ հատուկ շեշտադրությամբ գործարար լսարանին օգտակար AI գործառույթների վրա։ Արհեստական բանականության շնորհիվ սմարթֆոնը վերածվում է անձնական օգնականի, ինչը շատ ավելի հեշտացնում է օգտատիրոջ կյանքը եւ ազատ դարձնում զբաղված աշխատանքային գրաֆիկը։ Անմիջապես գտնելն այն, ինչ անհրաժեշտ է, օտարերկրյա գործընկերոջ հետ բիզնեսի շուրջ քննարկում անցկացնելը՝ առանց լեզվական խոչընդոտի, հաղորդագրության տոնայնությունը փոխելը կամ ոչ այնքան լավ լուսանկարը խմբագրելը հեշտ է Galaxy S24 սմարթֆոնների հետ։


Samsung Galaxy AI-ը` քո ճամփորդական ընկերը

Փետրվարի 10-ին Dreamy Geghard-ում հայ թրեվլ բլոգերները հրավիրված էին Samsung Galaxy S24 սմարթֆոնների ինտերակտիվ շնորհանդեսին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ճամփորդության համար օգտակար նոր ֆունկցիաներին: Միջոցառման խոսնակը սիրված բլոգեր Թերեզա Գրիգորյանն էր, ով հյուրերի հետ կիսվեց ճամփորդության վերաբերյալ իր լայֆհեքերով եւ խորհուրդներով։ Հյուրերը նույնպես փորձեցին սմարթֆոնի նոր AI ֆունկցիաները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեսախցիկների հնարավորություններին։ Մասնակիցները փորձարկեցին նոր մոդելները բնության գրկում եւ համոզվեցին, որ սմարթֆոնների արհեստական ինտելեկտը թույլ է տալիս բարձրորակ նկարներ ստանալ նույնիսկ ցածր լույսի ներքո, իսկ AI խոշորացումը պահպանում է լուսանկարների հստակությունը նույնիսկ մեծ հեռավորությունների վրա:


Samsung Galaxy AI-ը՝ քո խոհարարական ընկերը

Փետրվարի 11-ին հայտնի խոհարար եւ ինֆլուենսեր Շաղիկ Տեր-Վարդանյանի «Շաղիկ» ռեստորանում տեղի ունեցավ խոհարարական վարպետության դաս՝ ոգեշնչված արհեստական ինտելեկտով։ Հյուրերը ծանոթացան ոչ միայն խոհարարական թրենդներին, այլ նաեւ տարբեր ուտեստների պատրաստման լայֆհեքերին։ Վարպետության դասի ընթացքում Samsung-ը ներկայացրեց նոր սմարթֆոնների AI-ի առանձնահատկությունները եւ լուսանկարներ ու տեսանյութեր անելու ֆունկցիաները, որոնք կօգնեն բլոգերներին ստանալ եզակի, բարձրորակ կոնտենտ։ Բացի այդ, Galaxy S24 սերիայի սմարթֆոնները ունեն ջրից եւ փոշուց IP68 ստանդարտի պաշտպանություն, ինչը հատկապես անհրաժեշտ է խոհանոցում տեսանյութեր ձայնագրելիս։ Եվ Generative Edit (Խելացի խմբագրիչ) ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են հեշտությամբ ջնջել, տեղափոխել կամ ավելացնել օբյեկտներ լուսանկարում, ինչպես նաեւ փոխել ֆոնը՝ օգտագործելով հատուկ գործիքներ՝ սրճարանների եւ ռեստորանների ճաշատեսակների լուսանկարներն ավելի էսթետիկ եւ ախորժելի դարձնելու համար:


Բոլոր միջոցառումներն անցան յուրօրինակ մթնոլորտում, որոնք հատուկ ստեղծված էին յուրաքանչյուր լսարանի համար եւ ընդգծեցին Galaxy AI-ի հնարավորությունները, որոնք առկա են նոր Samsung Galaxy S24 սմարթֆոններում: Մասնակիցները կարողացան հարցեր տալ, շփվել փորձագետների եւ գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում, ինչպես նաեւ ստանալ օգտակար լայֆհեքեր կյանքի տարբեր ոլորտներում AI-ով սմարթֆոններ օգտագործելու վերաբերյալ:


Samsung-ը ոգեշնչում է աշխարհը եւ ձեւավորում ապագան նորարար գաղափարների եւ տեխնոլոգիաների միջոցով: Ընկերության վերջին նորություններին տեղեկանալու համար հետեւեք samsung.arm պաշտոնական էջերին սոցիալական ցանցերում կամ այցելեք Samsung Galaxy S24 Ultra | Արհեստական ինտելեկտով սմարթֆոն | Հայաստան | Samsung RU :

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW