×


«Слово пацана»-ի սաունդթրեքով հայտնի AIGEL խումբը համերգ կտա Երեւանում

Մարտի 9-ին Երեւանի «FoodPark by Downtown»-ում տեղի կունենա ռուսական «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի մեծ համերգը: Խմբի ելույթից առաջ հայ դիջեյները կկատարեն 90-ականների ամենահայտնի հիթերը։

Unity Production-ը, հետեւելով երաժշտական թրենդերին, որոշել է Հայաստան հրավիրել վերջին շրջանում ամենասիրված սաունդթրեքի հեղինակներին, որոնց «Пыяла» թաթարերեն երգը հնչում է ռուսական հայտնի «Слово пацана» սերիալում եւ ամենալսվածներից է Spotify-ում։




Ժանրի սիրահարները խմբին բացահայտել են ավելի վաղուց եւ հասցրել սիրել նրանց հայտնի այլ գործերը եւս։ AIGEL-ը 2021 թվականին Կաննի կինոփառատոնում «Արծաթե առյուծ» մրցանակին է արժանացել «You’re Born» երգի տեսահոլովակի համար։

«Unity Production-ը պարբերաբար մեծ միջոցառումներ է իրականացնում: Ամեն տարի արտերկրից երգիչների ու բենդերի ենք հրավիրում Հայաստան։ Իսկ փառատոներից ամենահայտնին «Coca-Cola Music Fest»-ն է։ Այս անգամ որոշեցինք գարնան սկզբին մեծ համերգ իրականացնել՝ Երեւան հրավիրելով ժամանակակից ամենաթրենդային խմբերից մեկին՝ AIGEL-ին։ Համերգի անունսը տեղադրված է նաեւ խմբի պաշտոնական էջերում, այնպես որ, սիրով սպասելու ենք բոլորին՝ շատ յուրօրինակ, հետաքրքիր երեկո անցկացնելու փոքր-ինչ ռետրո մթնոլորտում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր, Unity Production-ի համահիմնադիր Ալեքսանդր Մհերյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW