Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նշել է ծննդյան 32-րդ տարեդարձը: Նա այդ առիթով տոնական ֆոտոշարք է հրապարակել եւ խոստովանել, որ նախորդ տարին անցել է ակնթարթի պես:
Սոցիալական ցանցերում պասիվ լինելու պատճառը, ինչպես ինքն է նշել, հետաքրքիր եւ հաճելի իրական կյանքով ապրելն է. «Այս օրը լավ առիթ է ինձ սիրող եւ հետեւող մարդկանց տեղեկացնելու, որ ես առողջ եմ, երջանիկ եմ եւ, թերեւս, ապրում եմ կյանքիս լավագույն տարիները, ինչի համար շնորհակալ եմ Տիրոջը:
Ամեն անցնող տարվա հետ համոզվում եմ հայտնի ասացվածքի ճշմարտացիության մեջ. տարիքն ընդամենը թիվ է, իսկ իմաստնության շնորհիվ ամեն ակնթարթը կարելի է ավելի հետաքրքիր եւ արդյունավետ ապրել»։
Տաթեւիկը շնորհակալություն է հայտնել ծնողներին, իր ոչ մեծաթիվ իսկական ընկերներին, հետեւորդներին եւ երկրպագուներին. «Սպասում եմ, որ այս տարին էլ ավելի հետաքրքիր է լինելու, զարգանալու եւ անձնական աճի բազմաթիվ նոր հնարավորություններով, բերկրալի պահերով, նոր ճանապարհորդություններով եւ հետաքրքրագույն փորձառություններով»։
Լուսանկարները՝ avagyan_photography-ի


×
4,742





