Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը երեկ դարձել է 65 տարեկան, ինչի առիթով Ինստագրամում հրապարակում է արել ու հուզիչ խոսքեր գրել որդին՝ Հայկ Պետրոսյանը:
«Երախտագիտության զգացումը, որ կար իմ մեջ ծնողներիս հանդեպ, բազմապատկվեց ու ամրապնդվեց, երբ ինքս հայր դարձա, իսկ սերը նրանց հանդեպ ուժգնացավ:
Երեկ մորս ծնունդն էր, իսկ այսօր՝ հորս: Մամ ու պապ ջան, շնորհավորում եմ ձեր տարեդարձերը՝ մաղթելով առողջություն եւ պարզ երջանկություն»,- գրել է նա:
Հիմա Վարդան Պետրոսյանն իր «Օրորոցային պատվիրան» ներկայացմամբ հյուրախաղերով գտնվում է Միացյալ Նահանգներում: Հաջորդ ելույթը նախատեսված է մարտի 2-ին՝ Լոս Անջելեսի «Լանթերման» թատերասրահում։


×
3,664





