×


Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու «Սիրելի Սահմի» սերիալը

Իննա Խոջամիրյանը, որն այս օրերին «Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման անձնակազմի հետ հյուրախաղերով Միացյալ Նահանգներում է, նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:

Դերասանուհին դրանք պարզապես վերնագրել է «Ես»:




Իսկ օրեր առաջ՝ մարտի 8-ին, Իննան կանանց շնորհավորել էր մեկ այլ՝ փետուրներով լի ֆոտոշարքով ու այսպիսի մաղթանք հղել. «Կանայք փետուր են ու մարգարիտներ: Եթերային, թեթեւ են, արժեքավոր, նուրբ ու խոցելի: Շատ սիրեք կանանց, որ ներսի իսկական մարգարիտը շուտ բացվի աշխարհին, իսկ փետուրներն էլ քամուն դիմանան»:




Մարտից Խոջամիրյանի մասնակցությամբ հեռարձակվում է 10 մասանոց «Սիրելի Սահմի» սերիալը, որի նկարահանումներն իրականացվել են Գյումրիում եւ Երեւանում: Դերերում են նաեւ Սոս Ջանիբեկյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Դարբինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նառա Սանթոյանը, Հասմիկ Սուվարյանը, Սամվել Գրիգորյանը եւ ուրիշներ:

Կարդալ ավելին

Quality Sign BW