Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն իսկ մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսատես։ Անսամբլը փետրվարի 28-ից գտնվում է Ֆրանսիայում՝ հանդես գալով «Հայաստանի երգերը, պարերը եւ տարազները» համերգային ծրագրով:
Հյուրախաղային ծրագրում ներառված է 23 համերգ, որոնք ներկայացվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում: Այս պահին համույթը գտնվում է Շեսի քաղաքում, որտեղի Ժորժ Սանդի անվան կենտրոնում համերգային կատարումներով հանդես է գալու մինչեւ մարտի 28-ը:
Եզրափակիչ համերգը կկայանա մարտի 29-ին` Մամերս քաղաքի «Սոգոնա» սրահում:
«Ալթունյան» պետական անսամբլի հյուրախաղերն իրականացվում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ եւ «Ս.Ա.Ս. շոուներ բոլոր երկրներից» կազմակերպության հրավերով:


×
2,442





