Fastex-ի եւ ftNFT-ի աջակցությամբ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ։
Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն եւ Լուի Լորթին: Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի եւ երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից եւ Շուբերտից մինչեւ Դեբյուսի եւ Ռավել:
Երեկոյի ընթացքում սիրված դուետի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի եւ Կլոդ Դեբյուսիի հայտնի ստեղծագործությունները։ Ունկնդիրները հնարավորություն են ունեցել վայելելու միջազգային արվեստագետների եւ ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն կատարումները:
Միջոցառման ավարտից հետո նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է. «Կան գործընկերներ, որոնք օգնում են նախագծերին, եւ գաղափարակիցներ, որոնք ոգեւորում են: Շատ շնորհակալ եմ Ֆասթեքսին մեր կողքին լինելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: