Երեւանի կամերային թատրոնը, ամփոփելով կանանց նվիրված ամիսը, Մայրության եւ գեղեցկության օրը ֆոտոշարք է ներկայացրել, որում թատրոնի դերասանները՝ Մխիթար Ավետիսյանը, Զիրոյանը, Ներսես Մարկոսյանը, Սուրեն Պողոսյանը եւ մյուսները, իրենց մայրերի հետ են:
«Շտապում ենք արտահայտել մեր հարգանքն ու հիացմունքը ձեր անսահման սիրո, հոգատարության եւ գեղեցկության հանդեպ, որ ամեն օր ոգեշնչում են մեզ: Մենք կարեւորում ենք ձեր ներդրումը նոր սերունդների զարգացման եւ կրթության գործում, ինչպես նաեւ աշխարհն ամեն օր ավելի պայծառ, բարի եւ գեղեցիկ դարձնելու ձեր կարողությունը»,- գրված է Կամերայինի ֆեյսբուքյան էջում:
Նրանք մաղթել են անհոգ, երջանիկ եւ բերկրալի կյանք. «Թող սերն ու գեղեցկությունը երբեք չլքեն ձեզ: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր: Մենք գիտենք, որ բոլոր դերերից ամենաբարդը մոր դերն է»։
Լուսանկարները՝ Կամերային թատրոնի ֆեյսբուքյան էջից


×
2,608





