Պարի միջազգային օրվան ընդառաջ «Կամուրջ» մշակութային կենտրոնը կիրականացնի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը: Այն տեղի կունենա ապրիլի 27-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում միավորել եւ ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը: Մեծ համերգի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի, Լեհաստանի եւ Ուկրաինայի մանկապատանեկան եւ երիտասարդական պարային մի շարք համույթներ, որոնց թվում՝ Ստրասբուրգի «Վերածնունդ» եւ Լիոնի «Նաիրի» պարային անսամբլները:
Փառատոնին ներկա կգտնվեն նաեւ արտերկրից ժամանած երգչախմբեր եւ սիրված երգիչներ Հայաստանից:
«Կամուրջ» մշակութային կենտրոնը միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը: Կենտրոնը կազմակերպում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:


×
2,830






