×


DDT լեգենդար ռոք-խումբը համերգ կտա Երեւանում

«ԴԴՏ» կուլտային խումբը, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երեւույթ, հունիսի 14-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի երկրպագուները կվայելեն ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր:

Համերգը, որով «ԴԴՏ»-ն հանդես կգա Երեւանում, առանձնահատուկ է, քանի որ 2020 թվականից հյուրախաղեր եւ մեծ համերգներ չեն ունեցել։ Այս ընթացքում խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ» եւ «Ստեղծագործությունը դատարկության մեջ 2», ինչպես նաեւ Յուրի Շեւչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» ձայնասկավառակը։


«ԴԴՏ»-ն հիմնադրվել է 1980 թվականին՝ Յուրի Շեւչուկի նախաձեռնությամբ։ Նա խմբի առաջնորդն ու միակ մշտական մասնակիցն է: Երգերի մեծ մասն ինքն է գրել։ Խմբի ողջ պատմության ընթացքում փոխվել է մոտ 18 մասնակից՝ երգիչներից մինչեւ բաս-կիթառահարներ։

Խմբի՝ «Ինչ է աշունը», «Ես գնում եմ հայրենիք», «Մի՛ կրակիր» եւ այլ երգեր տասնամյակներ շարունակ միավորում են սերունդներին: «Ի՞նչ է աշունը» երգի աննախադեպ հաջողությունից հետո երաժիշտները վախենում էին, որ կդառնան մեկ հիթի պատանդ, եւ նույնիսկ որոշ ժամանակ հատուկ չեն կատարել այն։

Իր գործունեության 42 տարվա ընթացքում «ԴԴՏ»-ն թողարկել է 21 ստուդիական ալբոմ։ Վերջինը՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ», թողարկվել է 2021 թվականին, եւ դրա համար գումար են նվիրաբերել խմբի երկրպագուները։

«ԴԴՏ» ռոք-խմբի երեւանյան համերգի կազմակերպիչը «Երեւան» կինոակումբն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW