×


Սանկտ Պետերբուրգի Imperial Orchestra-ն Երեւանում կներկայանա երկու շոուով

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայացնի երկու շոու՝ Cinema Medley «Interstellar»-ը եւ Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-ին եւ 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Imperial Orchestra-ի վիրտուոզ երաժիշտները երեւանյան հանդիսատեսի համար կկատարեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» եւ այլ ֆիլմերի սաունդթրեքերը:


Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 հանրահայտ սաունդթրեք, որոնք ներառվել են Cinema Medley-ի մի քանի ծրագրում:


Cinema Medley-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ 80 արտիստ, թվային երգեհոն եւ աստղային մենակատարներ կատարում են Medley ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները: Շոուն դիտել է ավելի քան 500 հազար հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:



3 ժամ տեւողությամբ համերգները հիանալի առիթ են լսելու հոլիվուդյան լեգենդար այնպիսի կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Ցիմերը, Ջոն Ուիլյամսը, Դեւիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին