Եվրոպայի չեմպիոն, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն օրեր առաջ նվեր է ստացել ամուսնուց: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ դեռ այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ է ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, խոստացել հաջող ելույթ ունենալու դեպքում նրան անակնկալ անել:
«Ասում էր՝ Սոֆիայում մեդալ նվաճելու դեպքում ինձ անակնկալ կմատուցի: Այդպես էր անում, որ ոգեւորվեմ, քանի որ շատ լուրջ վնասվածքներով էի պատրաստվում մրցաշարին եւ մեդալ նվաճելու հույս չունեի: Տարոնը գիտեր, որ հավանում եմ Toyota C-HR մակնիշի ավտոմեքենան, որն էլ նվեր ստացա բրոնզե մեդալով վերադառնալուց հետո: Շատ եմ սիրում անակնկալներ, Տարոնի գլխավորությամբ այն շատ գեղեցիկ կազմակերպել էին տղաներս, քրոջս որդին՝ Արտակը, եւ իմ սանիկ Արմենուհին»,- նշել է Խուրշուդյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նաեւ ավելացրել է, որ իր ուրախությանը չափ չկա, քանի որ վերջապես վարելու է «իր գեղեցկուհուն»: Մինչ այդ էլ Խուրշուդյանն ավտոմեքենա ունեցել է, սակայն քիչ է վարել, քանի որ մշտապես մարզական հավաքների է եղել:


×
4,137





