×


Թողարկվել է «Պարոն Ազնավուր» ֆիլմի առաջին թիզերը

Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 23-ին: Առաջին թիզերը համացանցում հասանելի է դարձել երեկ՝ մեծանուն արտիստի 100-ամյակի օրը:



Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են նախորդ տարվա մայիսին, իրականացվել Փարիզում եւ Սոֆիայում: Ազնավուրին մարմնավորում է ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը:

Կենսագրական աշխատանքի ռեժիսորը Մեհդի Իդիրը եւ Ֆաբիեն Մարսոն (Grand Corps Malade) են: Ֆիլմի համապրոդյուսերն է Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատյայի ամուսին Ժան-Ռաշիդ Կալուշը:

Ազնավուրի մոր դերում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է: Ֆիլմի ստեղծողները թիզերում խորհրդավորության համար Ազնավուրին մարմնավորող Ռահիմի դեմքն ամբողջությամբ չեն ցուցադրում:

Variety-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ անսահման հաճույքով է կերտել ֆրանսահայ լեգենդի կերպարը. «Սկզբում նրան մարմնավորելն անիրականանալի խնդիր էր թվում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW