×


Մահացել է դերասանուհի Լարիսա Գեւորգյանը

Մայիսի 22-ին Նյուրենբերգում ծանր հիվանդությունից հետո 72 տարեկանում մահացել է դերասանուհի Լարիսա Գեւորգյանը։ Ցավալի լուրը հայտնում է «Օրեր»-ը:

1993 թվականից նա որդու հետ տեղափոխվել էր Գերմանիա եւ բնակվում էր Նյուրենբերգ քաղաքում։


Լարիսան երգահան գուսան Համազասպի դուստրն էր, հայտնի գիտնական Վազգեն Գեւորգյանի քույրը։

Նա մանկուց սիրել է երգն ու պարը, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ Ուսանել է Մարգարիտա Ջալալյանի, ապա՝ Վարդուհի Շահսուվարյանի կուրսում։ Ավարտելուց հետո աշխատել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։


«Օրեր» ամսագրին տված իր վերջին հարցազրույցում հպարտությամբ նշել էր, որ  պատիվ է ունեցել խաղալ հայ բեմի մեծագույն դերասանների՝ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մայիս Ղարագյոզյանի, Ստեփան Հարությունյանի հետ։ Սիրով հիշել էր հայրիկի՝ գուսան Համազասպի երգերը, պատմել Պարոնյանի թատրոնի մթնոլորտի ու հայրենիքի կարոտի մասին։

Լարիսա Գեւորգյանը խաղացել է «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW