Անի Երանյանը վերջին շրջանում սոցցանցերում բավական ակտիվ է եւ անդրադառնում է իր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու հանդիպումներին:
Օրեր առաջ դերասանուհին պատմել էր, որ նոր մեքենա ունի, որի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել: Պարզվում է՝ Լոս Անջելեսում բնակվող Երանյանը տատիկներին տարել է Սանտա Մոնիկա, մեքենան կայանելուց րոպեներ անց հետեւի ապակին ջարդել են ու ներսում եղած բոլոր իրերը տարել:
«Շնորհավոր նոր մեքենաս: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նման դեպքերում ասում եմ՝ փառք Աստծուն, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ. կարող էր ավելի վատ բան լինել»,- գրել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Մինչ այդ Երանյանը հայտնել էր, որ տատիկները մեկ ամսով իրեն հյուր են գնացել. «Չեմ հավատում երջանկությանս եւ չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ անսահման է այն»,- գրել էր դերասանուհին:
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: