×


Իվետա Մուկուչյան. «Շատ բարդ էր նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ»

Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Սիրտ» տեսահոլովակի պրեմիերայից մոտ 2 տարի անց պատմել է, թե ինչպես էին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի հետ ստացել բավական ինտրիգային ու հետագայում այդքան քննարկված կադրերը:



Երգչուհին խոստովանել է, որ Մանոյանն այդքան էլ լավ չի պատկերացրել, թե ինչպիսի նկարահանումներն են լինելու:

«Իրականում մենք էլ չէինք պատկերացնում. տեղում ենք փոփոխություններ արել: Ռեժիսոր Արտյոմ Աբովյանն այդպիսի սկանդալային բան մտածեց, մենք էլ համաձայնեցինք փորձել: Դավիթին նստեցրեց աթոռին ու ասաց. «Դե, Իվետա ջան, խնդրեմ»: Երեւի երգից, տրամադրությունից կամ իմ կերպարից էր, որ այդ տեսարանն այդքան սկանդալային ստացվեց: Շատ բարդ էր նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ, բայց ամեն ինչ հավես անցավ: Չգիտեմ՝ հետո Դավիթը որքան է կնոջ հետ կռվել, բայց համոզված եմ, որ վերջում խնդիր չի եղել ու հասկացել են իրար, քանի որ պրոֆեսիոնալ աշխատանք էր»,- անկեղծացել է նա:


Տեսահոլովակի պրեմիերայից հետո Մանոյանը BRAVO.am-ին պատմել էր, որ կնոջ հետ խորհրդակցելուց հետո է նկարահանվել նման գայթակղիչ կերպարում:

«Պատմեցի սյուժեի մասին այն ամենն, ինչ գիտեի, բայց որ ճիշտն ասեմ՝ վերջնական արդյունքը նույնիսկ ես չէի սպասում, որ այդպիսին կլինի: Այնպես չէ, որ կինս երկու ձեռքով կողմ էր, բայց ոչինչ էլ չասաց: Մենք միմյանց չվստահելու խնդիր չունենք: Նկարահանումները բավական լավ անցան: Ռեժիսորի հետ վաղուց էինք ծանոթ, միասին գովազդային հոլովակներ ենք նկարահանել: Արդեն փորձ ունեմ ու դժվարություն չեմ ունեցել, երեւի Իվետայից էլ էր, որ հեշտ ստացվեց. շատ անմիջական է: Մինչ այդ իրար չէինք ճանաչում, բայց ընդհանրապես որեւէ խնդիր չառաջացավ: Առաջին օրը լողավազանի կադրերը նկարեցինք, հետո արդեն՝ սենյակի»,- նշել էր Մանոյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW