×


Samsung-ը Երեւանի գինու օրերին ներկայացրել է բրենդավորված «Galaxy AI Spot» տաղավարը

Ամռան երկրորդ հանգստյան օրերը մայրաքաղաքում նշանավորվեցին յուրահատուկ տոնով, որին մասնակցել է Samsung ընկերությունը: Հունիսի 7-ից 9-ը բաց երկնքի տակ անցկացված «Երեւանի գինու օրեր» ամենամյա փառատոնին ընկերությունը ներկայացրել է բրենդավորված «Galaxy AI Spot» տաղավարը։

Փառատոնը բացահայտում է Հայաստանի դարավոր հարուստ պատմության եւ ժամանակակից մշակույթի կապը, օգնում պահպանել հայկական գինեգործության ավանդույթները, ջերմորեն հյուրընկալում տեղի բնակիչներին եւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցներին:


Արդեն երկրորդ տարին անընդմեջ Samsung-ը միջոցառման մասնակից համաշխարհային բրենդներից մեկն է: Ընկերությունն ավանդաբար աջակցում եւ զարգացնում է մշակութային եւ սոցիալական նախագծեր ամբողջ աշխարհում: Այս տարի փառատոնի հյուրերը այցելեցին տպավորիչ «Samsung Galaxy AI Spot» բրենդավորված տաղավարը՝ ֆոտոզոնայով, հանգստի համար նախատեսված տարածքով, եւ կարողացան մասնակցել հետաքրքիր ակտիվությունների։


Հյուրերը կարողացան անձամբ փորձարկել Galaxy S24 Ultra, S24+ եւ S24 նոր ֆլագմանական սմարթֆոնները՝ ընկղմվելով Galaxy AI արհեստական բանականության հիասքանչ աշխարհում։ Samsung-ի ֆլագմանների մեջ ներկառուցված Galaxy AI-ն զգալիորեն թեթեւացնում է առօրյա խնդիրները եւ կյանքն ավելի հետաքրքիր դարձնում: Օրինակ, Galaxy AI-ն կարող է անմիջապես գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ վերաշարադրել հաղորդագրության տեքստը՝ այլ տոնայնությամբ:


«Խելացի» է դարձել նաեւ ֆոտոխմբագիրը։ Այժմ դուք կարող եք տեղափոխել լուսանկարում պատկերված օբյեկտները, փոխել դրանց չափսերը, շտկել տգեղ հատվածները, իսկ Galaxy AI-ն կավարտի ֆոնի մշակումը: Հոդվածը շա՞տ է երկար: Galaxy AI-ն վայրկյանների ընթացքում կստեղծի ամփոփագիր եւ նույնիսկ այն կթարգմանի օտար լեզվով։ Իսկ այս ամենը միտված է նրան, որպեսզի կարողանաք խնայել ձեր ժամանակը եւ կարեւորագույն գործերն անել: «Galaxy AI Spot» գոտում ցուցադրվեցին արհեստական բանականության ավելի շատ հնարավորություններ:


Փառատոնի հյուրերի համար Samsung-ը նաեւ կազմակերպել էր ժամանցի հետաքրքիր տարբերակներ եւ պատրաստել էր բրենդային նվերներ։ Տոնական բոլոր օրերի ընթացում յուրաքանչյուրը կարողացավ մասնակցել Galaxy AI-ի հետաքրքրաշարժ քվեստին, որի միջոցով հյուրերը ծանոթացան արհեստական բանականությամբ սմարթֆոնների եզակի առանձնահատկություններին, իսկ հաղթողը ստացավ Galaxy S24 Ultra նորագույն ֆլագմանը։


«Galaxy AI Spot» գոտում տեղի ունեցավ ֆոտոմրցույթ եւ փառատոնի գործընկերների կողմից անցկացվեց խաղարկություն: Բացի այդ, ընկերության բրենդային գոտում հյուրերը կարողացան իրենց տեսքը լրացնել փայլիկներով եւ հյուրասիրվել «բրենդային-աստղային» թխվածքաբլիթներով, որոնք խորհրդանշում են Galaxy AI-ն: Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին փառատոնի ընթացքում ձեռք բերել Samsung-ի ֆլագմաններ բրենդային գոտուց, ստացան ֆիրմային նվեր ընկերության կողմից։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW