×


Շակիրան հայտնվել է Rolling Stone-ի շապիկին եւ կրկին խոսել նախկին ամուսնուց

47-ամյա Շակիրան լուսանկարվել է Rolling Stone ամսագրի համար եւ պատմել որդիների դաստիրակության, վերքերը բուժելու ու նորից ոտքի կանգնելու մասին: Երգչուհին հարցազրույցում խոստովանել է, որ ցանկանում է՝ 11-ամյա Միլանն ու 9-ամյա Սաշան իմանան, թե ինչպիսին է իրական կյանքը:

«Որքա՞ն ժամանակ ենք տրամադրում մեզ, աշխատանքին ու երեխաներին: Երբեմն հավասարակշռության հասնելը բարդ է, բայց երեխաները միշտ առաջին տեղում են, ու հենց նրանք են ամենակարեւորը»,- նշել է Շակիրան:


Նա ընդգծել է, որ 2 տարի առաջ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո որդիների նկատմամբ զգացմունքներն ավելի են խորացել. «Երբեք ինքս ինձ վրա այսքան շատ հույսս չէի դրել: Այդ ընթացքում ունեցած ապրումներս ամենածանրն էին: Այնպիսի զգացողություն ունեի, թե ինչ-որ մեկը խոցել է կուրծքս, ֆիզիկապես էլ ցավ էի զգում, այդ ապրումները ցույց տվեցի «Monotonía» տեսահոլովակում: Երեխաներս տեսել են, թե ինչպես է մայրիկն արտասվում, ուրախանում եւ անդադար աշխատում: Ուզում եմ հասկանան՝ կյանքը միօրինակ չէ ու բնավ էլ նման չէ կինոյի: Ամեն ինչ չէ, որ մեր ուզածի պես է ընթանում, հաճախ նաեւ հիասթափությունների ենք բախվում: Այդ ամենը կյանքի մի մասն է»:



Երգչուհին նաեւ խոստովանել է, որ իր թիմը դեմ է եղել, որպեսզի ներկայանա այդքան անկեղծ կերպարով ու ցույց տա իր իրական ցավը, սակայն նրան ոչինչ չի կանգնեցրել:


Չի ափսոսում նաեւ «Bzrp Music Sessions, Vol. 53» աղմուկ հանած երգը թողարկելու համար, քանի որ վշտից ապաքինվելուց հետո իրական թեթեւություն է զգացել ու ապրումներն արտահայտել այդ «բաժանման օրհներգում»:

«Ես արտիստ եմ, կին ու վիրավոր գայլ: Ոչ մեկն ինձ չպիտի ասի՝ ինչպես բուժել վերքերս: Գտնելով այդ ազատությունը՝ վերագտել եմ նաեւ ինքս ինձ»,- ավելացրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW