×


Դերասան Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է

Դերասան Դավիթ Աֆրիկյանը մայիսի 8-ին ամուսնացել է, սակայն լուրը որոշել է հայտնել միայն հիմա: Նրա ընտրյալը թենիսիստուհի Լինդա Տեր-Պետրոսյանն է։ Զույգը սոցցանցերում կիսվել է հարսանեկան լուսանկարներով:

«Կանցնեն օրեր, ամիսներ, տարիներ, քաղաքներ, մարդիկ, բայց այն, ինչ օրհնված է ի վերուստ, կմնա հավիտյան, քանզի այն, ինչ միացրեց Աստված, ոչ ոք բաժանել չի կարող»,- գրել է դերասանի կինը:

Դերասանի ինստագրամյան էջում շատ են սիրելիի հետ ջերմ լուսանկարներն ու սիրո խոստովանությունները: Նա կնոջ մասին գրել է. «Հեքիաթ, որ միշտ ինձ հետ է»:


Չորս տարի առաջ, երբ Դավիթ Աֆրիկյանը նկարահանվում էր Ելենա Արշակյանի «Շիրազի Վարդը» սերիալում, մեզ հետ զրույցում անդրադարձել էր նաեւ անձնական կյանքին. «Ամուսնանալը, երեխա ունենալը գերնպատակ չէ: Ես ստանդարտներից դուրս եմ ապրում, ոչ ոք չի կարող իմանալ, թե երբ է իմ ամուսնանալու ժամանակը: Դեռ 30 տարեկան եմ ու, կարծում եմ, ժամանակ ունեմ: Կամուսնանամ, երբ կգա պահը»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Դավիթ Աֆրիկյանի եւ Լինդա Տեր-Պետրոսյանի ինստագրամյան էջերից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Լինդա Տեր-Պետրոսյան (@linda_terpet1)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW