Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, հայտնում է Shamshyan.com-ը: 
Սիրված դերասանուհին 66 տարեկան էր:
«Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել»,- գրում է կայքը:
Լալա Մնացականյանը
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Երեւանում, դերասանուհի Էլիզա Գյուլեսերյանի եւ մաթեմատիկոս Բաբկեն Մնացականյանի ընտանիքում։ Եղել է նրանց երրորդ դուստրը։ Սովորել է Երեւանի N 78 դպրոցում։  Կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի դերասանական բաժինը։ 
Լալա Մնացականյանը
Բազմաթիվ կերպարներ է կերտել թատրոնում, կինոյում եւ հեռուստատեսությունում։ Նկարահանվել է «Ձիավոր, որին սպասում են», «Ընկեր Փանջունի»,«Ամանորը մեր անբաժան ընտանիքում», «Մանյունյա» եւ այլ ֆիլմերում: Լայն չանաչում է ձեռք բերել «Մեր բակը» նախագծից: 
140 մանրապատումների սցենարիստ է եւ դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր էր: Ամուսինը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանն է:


 
					
					
					×
					
				
 13,927

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: