×


«Պորշե կենտրոն Երեւանը» ներկայացրել է թարմացված Taycan-ը. Համալիրի բեմում շքեղ էլեկտրական սպորտային ավտոմեքենան էր

Ավելի երկար ճանապարհներ՝ ընթացքի ավելի մեծ պաշարով ու ավելի արագ լիցքավորմամբ. Porsche-ն ներկայացրել է նոր սերնդի զգալիորեն թարմացված Taycan մոդելը՝ ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանը։ Ավտոմեքենայի երեւանյան շնորհանդեսը յուրօրինակ միջոցառմամբ էր նախատեսված՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Armenian Auto Show»-ի շրջանակում։

«Պորշե կենտրոն Երեւանը» մասնակցում է հունիսի 21-ից 23-ն իրականացվող լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը, որին ներկայացված են ավտոոլորտի ամենահայտնի ու պահանջված ապրանքանիշները։


Պորշեն նորացված Taycan-ի շնորհանդեսի համար չէր սահմանափակվել միայն իր տաղավարով. ներգրավել էր նաեւ Համալիրի համերգային դահլիճը, որտեղ էլ գործընկերները, մշտական հաճախորդներն ու ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու նորություններին ու բոլոր առանձնահատկություններին: Taycan-ը ներկայացվեց հենց բեմում, իսկ հանդիսատեսը կարող էր բարձրանալ ու ամենամոտ տարածությունից ուսումնասիրել ավտոմեքենան։

Մինչ բուն միջոցառման մեկնարկը, «Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի ղեկավար, խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն նորարարությունները, որ բնութագրում են թարմացված Taycan մոդելը։ Նա, պատասխանելով BRAVO.am-ի հարցին, նաեւ ընդգծեց նմանատիպ միջոցառումներին մասնակցության կարեւորությունը. «Սա լրացուցիչ հնարավորություն է նոր գնորդներ ու գործընկերներ ներգրավելու, քանի որ մեծ է հետաքրքրությունը նորություններին ծանոթանալու, նոր կապեր ձեռք բերելու։ Սա նաեւ հնարավորություն է շուկայում առկա մյուս առաջարկներն ուսումնասիրելու, մյուս ընկերությունների մոտեցումներին ծանոթանալու համար: Այդ իմաստով փորձի փոխանակման լայն հարթակ է»։

«Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի ղեկավար, խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը


Թարմացված մոդելի նորությունները

E-Performance

Մարտկոցի տարրերի օպտիմալացված քիմիական կազմը թույլ է տալիս հասնել այն նպատակներին, որոնք միշտ կարեւոր են եղել ավտոսպորտում՝ մեծ ընթացքի պաշար եւ պարապուրդի կարճ տեւողություն:

Վարելու դինամիկա

Մրցուղուց՝ ճանապարհի վրա․ Racetrack ռեժիմ եւ Push-To-Pass: Porsche-ի ընտրանքային Active Ride համակարգը նոր մակարդակի է վրա է դնում լիաքարշակ մոդելների վարելու դինամիկան եւ շարժունակությունը:

Porsche Driver Experience

Կառավարման եւ էկրանին ցուցադրման հայեցակարգը մշակված է վարորդի համար եւ ներառում է տեղեկատվական-ժամանցային գործառույթներ, ինչպիսիք են My Porsche-ն Apple CarPlay®-ում, ինչն առավելագույնս հեշտ է դարձնում դրանց կիրառումը:


Լուսարձակներ

Դեռ հեռվից ճանաչվող՝ ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը․ Turbo մոդելների ստանդարտ լրակազմում են 4 կետանոց մատրիցային լուսադիոդային լուսարձակներ եւ HD մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ Porsche-ին բնորոշ դիզայնով:

Արտաքին տեսք

Հստակ ուրվագծերը Taycan-ին տալիս են է՛լ ավելի ընդգծված սպորտային տեսք:


Լիցքավորվումը

Կախված թափքի տարբերակից եւ շարժիչից՝ WLTP-ի տիրույթն աճել է մինչեւ 678 կմ՝ 175 կմ-ով կամ 35 տոկոսով: Թարմացված Taycan-ը ոչ միայն պահանջում է ավելի քիչ լիցքավորման կանգառներ երկար ճանապարհորդությունների ժամանակ, քան իր նախորդը, այլեւ այն ավելի արագ է լիցքավորվում։ Օրինակ՝ 800 վոլտ DC լիցքավորման կայաններում այն կարող է լիցքավորվել մինչեւ 320 կՎտ հզորությամբ: Դա 50 կՎտ-ով ավելի է, քան նախկինում: Նոր կատարողական մարտկոցի արագ լիցքավորման պատուհանը զգալիորեն ընդլայնվել է։ Սա նշանակում է, որ 300 կՎտ-ից ավելի լիցքավորման հզորությունները կարող են պահպանվել մինչեւ հինգ րոպե, եւ շատ բարձր լիցքավորման հզորություններ կարելի է ձեռք բերել ավելի արագ, նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում


Առանձնահատկությունները

Շեշտադրումներ Turbonite գույնով
Turbo մոդելներին հատուկ են բացառիկ շեշտադրումով մանրամասները: Կողային պատուհանների եզրագծերը, մոդելի հետեւի պատկերանշանը, Porsche Crest-ը կապոտին եւ անվակունդերի կափարիչներին ներկված են հակադիր Turbonite գույնով: Taycan Turbo-ի կողային շեմքերի ներդիրները նույնպես ընդգծված են Turbonite-ով: Turbo S մոդելների առաջնամասի ներքեւի հատվածում, հետեւի դիֆուզորում եւ կողային շեմքերի ներդիրները պատրաստված են կարբոնից։

SportDesign փաթեթներ

Porsche Exclusive Manufactur-ի՝ որպես տարբերակ հասանելի SportDesign փաթեթներն ընդգծում են մեքենայի դինամիկ ուրվագծերը: Դրանք ներառում են առաջնամասի եզակի ներքեւի հատվածը, կողային շեմքերը եւ հետեւի դիֆուզորը: Turbonite-ի հակադիր գույնը բացառիկ է Turbo մոդելների համար: Գույնի այլ տարբերակներ են՝ սեւ (փայլուն), թափքի գույնով եւ կարբոն:


Porsche Electric Sport Sound համակարգ

Porsche-ին բնորոշ ձայնային ձեւավորումը վերածում է իսկական ձայնային հաճույքի. Porsche Electric Sport Sound: Ընտրանքային համակարգը հուզականորեն ուժեղացնում է մեքենայի ձայնը ինչպես դրսից, այնպես էլ ներսում: Այս համակարգը ստանդարտ է Taycan Turbo S-ի համար եւ առաջարկում է առանձնահատուկ ձայն, որը եւս տարբերվում է:

E-Comfort

E-Comfort-ը բարձրացնում է ավտոմեքենայի վարումից ստացվող հաճույքը այնտեղ, ուր ավանդաբար գերակշռում էր մեխանիկան. Soft-Close դռներն ավտոմատ կերպով սահուն փակվում են: Կողային հայելիները ծալվում են ավտոմատ կերպով եւ լուսավորում են շրջակա տարածքը օրվա մութ ժամանակ: Հատկապես հարմար է մեքենայի երկու կողմերում լիցքավորման միացքի դռների անկոնտակտ բացումն ու փակումը ժեստերի միջոցով:


Porsche-ի նորություններին կարող եք հետեւել «Պորշե կենտրոն Երեւան»-ի կայքում, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW